Ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված «3+3» ձևաչափը փաստացի «3+2» է, որը կրկնում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափը: Այս մասին ասել է վրացի քաղաքագետ, աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններ. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով վեբինարի ժամանակ, որը իրականացվել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ: Վեբինարին նաև մասնակցում էին հայ և վրացի այլ փորձագետներ:

«Ցավոք, այն պայմանները, որում գտնվում է մեր տարածաշրջանը, նույնիսկ ռազմական տեսանկյունից  չենք կարող համարել հետկոնֆլիկտային: Մենք ունենք դասական ռազմական հակամարտություն, և յուրաքանչյուր տարածաշրջանային խաղացող ձգտում է «հարմարավետ դիրք» զբաղեցնել»,- ասել է վրացի փորձագետը: Վասաձեն նաև խոսել է գոյություն ունեցող ձևաչափերի մասին, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծմանը. ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ ձևաչափը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովը և իհարկե  «3+3» նոր ձևաչափը:

«Ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված «3+3» ձևաչափը փաստացի «3+2» է, որը կրկնում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափը: Ո՞ր ռազմական հակամարտությունն է լուծվելու նման ձևաչափով: Դժվար է պատկերացնել, որ Մոսկվան և Անկարան, կամ Մոսկվան և Թեհրանը նման ձևաչափով քննարկելու են երկկողմ հարաբերություններ: Արդյունքում ստացվում է ձևաչափ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: Ինչ վերաբերում է Վրաստանի մասնակցությանը, ապա մենք ունենք Ժնևի ձևաչափը: Այսինքն Վրաստանի մասնակցությունը «3+3»  նոր ձևաչափին անիմաստ է»,- հավելել է փորձագետը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here