Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերն այսօր «Մեծ մարգարե 17» անվանումը կրող հինգօրյա զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի ափին, հայտնում է IRNA գործակալությունը։

Աղբյուրի համաձայն` զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ–ի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորայինները։ Վարժանքներն անցկացվում են Խուզեսթան, Բուշեր և Խորմոզգան գավառներում։

Բացի այդ, ինչպես հայտնել է քաղաքական և անվտանգության հարցերով Բուշերի նահանգապետի օգնական Մոհամադ Թակի Իրանին, ԻԻՀ–ի ԶՈւ–ն այսօր ՀՕՊ զորավարժություններ է անցկացրել «Բուշեր» ԱԷԿ–ի մերձակայքում։

Նրա խոսքով` զորավարժությունները «զինված ուժերի կողմից լիարժեք համակարգմամբ» գավառի հարավում կայացել են տեղի ժամանակով ժամը 05:00–ին:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here