Դեկտեմբերի 27-ին Իրանի արտգործնախարար  Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստակամ է շարունակել Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններն՝ ընդգծելով, որ սպասում է Ռիյադի արձագանքին։

«Մենք պատրաստ են Բաղդադում մասնակցել Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հինգերորդ փուլին։ Մենք Սաուդյան Արաբիային ենք ներկայացրել առաջարկների փաթեթ և սպասում ենք նրա արձագանքին, քանի որ ձգտում ենք կառուցողական բանակցությունների»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։

Աբդոլլահիանը նաև հաստատել է, որ ներկայումս Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների հինգերորդ փուլի մեկնարկի համար  պատրաստական աշխատանքներ են տարվում։

Հատկանշական է, որ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում՝ Անվտանգության հետազոտությունների արաբական ինստիտուտում  սաուդցի և իրանցի փորձագետներն անվտանգության ոլորտի հետ կապված բանակցություններ են վարել։ Հորդանանյան  Jordan News Agency-ի տեղեկացմամբ՝  բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև փոխվստահության կառուցման համար անհրաժեշտ մեխանիզմները։

Նշենք նաև, որ 2016թվականից ի վեր երկկողմ լարվածության հաղթահարման համար Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև բանակցությունների չորս փուլեր են կայացել Իրաքի միջնորդությամբ։ Վերջին երկու փուլերը կայացել են ընթացիկ տարվա սեպտեմբերին Բաղդադում Սաուդյան Արաբիայի պետքարտուղար Ադել Ալ-Ջուբեյրի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի միջև Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմիի միջնորդությամբ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here