Դեկտեմբերի 28-ին Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիային՝ թիրախավորելով Լաթաքիայի նավահանգիստը։ Այս մասին տեղեկացնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

«Տեղական ժամանակով ժամը 3:21-ին Իսրայելը ավրահարվածներ է արձակել Լաթաքիայի ուղղությամբ՝ թիրախավորելով առևտրային նավահանգստի կոնտեյներային հատվածը»,- մանրամասնում է SANA-ն՝ հղում կատարելով տեղական աղբյուրներին։

Հաղորդվում է նաև, որ ավիահարվածների հետևանքով նավահանգստի կոնտեյներային հատվածում հրդեհ է բռնկվել, որն էլ պատճառել է նյութական վնաս։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Իսրայելը կրկին հրթիռակոծել էր Լաթաքիայի առևտրային նավահանգիստը։ Հատկանշական է , որ Լաթաքիան Սիրիայում գտնվող ռուսական զինված ուժերի համար կարևոր տարածք է, քանի որ դրա մոտակայքում է գտնվում Հմեյմիմի ռազմաօդային ռուսական բազան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here