Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում իրավիճակին, նախ և առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարևորությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև անվտանգության ամուր իրավական երաշխիքների ապահովման ուղիների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունները:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here