Ռուսաստանը 14 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել հյուսիսային Իրաքում՝ մեծապես էներգիայի ոլորտում: Այս մասին հայտարարել է Իրաքում Ռուսաստանի դեսպան Էլբրուս Կուտրաշևը RUDAW-ին տված հարցազրույցում:

Ռուսաստանի դեսպանը նշել է, որ ներդրումները մեծապես իրականացվելու են Իրաքի հյուսիսային հատվածներում և մասամբ Իրաքյան Քուրդիստանում գլխավորապես նավթի և գազի արդյունահանման ոլորտում: Նրա խոսքով՝ 2 միլիադ դոլարի չափով ներդրումներ են կատարվելու Իրաքյան Քուրդիստանում:

Նշենք, որ Իրաքում և Իրաքյան Քուրդիստանում գործում են «Lukoil», «Gazprom», «Neft» և «Rosneft»  ռուսական նավթագազային խոշոր ընկերությունները:

Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (KRG) 2014 և 2017 թվականներին պայմանագրեր էր ստորագրել ռուսական նավթագազային ընկերությունների հետ՝ աշխատելու տարածաշրջանի մի քանի նավթահանքերում՝ երկրաբանական հետազոտման ծրագրեր իրականացնելու և նավթ արդյունահանելու համար:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here