Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ:

«Իսրայելի վարչապետը մտքեր է արտահայտել իրավիճակի շուրջ՝ հաշվի առնելով իր վերջին շփումները մի շարք երկրների ղեկավարների հետ»,- ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ: Ռուսաստանի նախագահը հայտնել է Բեննեթին, որ ուկրաինական ճգնաժամը կարող է ավարտվել միայն համաձայնագրի ստորագրմամբ, որը պաշտպանելու է Ռուսաստանի անվտանգային շահերը:

Իսկ Բեննեթի գրասենյակի տեղակացրել է, որ Իսրայելի վարչապետի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը «անցած ուրբաթ կայացած իրենց զրույցի շարունակությունն է, որի ընթացքում նրանք պայմանավորվել էին  շարունակական հաղորդակցություն պահպանել»:

Նշենք, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի սկսվելուց ի վեր Իսրայելի վարչապետն արդեն երկրորդ անգամ է հեռախոսազրույց ունենում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ: Բացի այդ՝ Բեննեթն առաջարկել էր Իսրայելի միջնորդությունը խնդրի խաղաղ կարգավորման համար:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here