Մարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝  դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժն այսօր առաջ է եկել Ասկերանի Փառուխ և Խրամորթ համայնքների ուղղությամբ։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության՝  Ադրբեջանի զինուժի շարժը կասեցված է, սակայն այն դեռ չի վերադարձել ելման դիրքեր։

Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ Խրամորթում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here