Իրանը ավելի քան երբևէ պետք է ուշադրություն դարձնի և զգայուն լինի Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ և հաստատակամ դիրքորոշում արտահայտի: Նման տեսակետ է արտահայտվել իրանական ISNA լրատվական գործակալության՝  «Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունն Իրանի համար» վերնագրով հոդվածում։

Հոդվածում ընդգծվել է, որ չնայած հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, սակայն թվում է՝ Հարավային Կովկասի կարևորությունն անտեսվել է։

Ըստ հոդվածի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած փոփոխություններից հետո հայ-իրանական սահմանը անորոշ կարգավիճակում է, իսկ մյուս կողմից Իսրայելն ամրապնդվել է Ադրբեջանում՝ Իրանի սահմանների մոտ, ինչն Իսլամական հանրապետության ազգային անվտանգության սպառնալիք է:

Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասի կարևորությունը կրկնապատվում է նաև այն առումով, որ այն Իրանից ԵԱՏՄ և Եվրոպա տարանցիկ ուղղություններից մեկն է:

Հոդվածում նշվել է, որ Իրանը պետք է գործի դնի բոլոր լծակները և մշտական ուշադրության կենտրոնում պահի անվտանգային հնարավոր սպառնալիքները, այդ թվում՝ ահաբեկչական, Իսրայելի կողմից լրտեսական գործողության կամ ռազմական հարձակման սպառնալիքները:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here