Դեր Զորում Ալ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ռազմաբազայի նկատմամբ հարձակում է իրականացվել, որի հետևանքով ամերիկացի երկու զինծառայողներ են վիրավորվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

Կոալիցիան Twitter-ի էջում հայտնել է, որ տեղի ունեցածը ներկայումս գտնվում է հետաքննության փուլում:

Իր հերթին Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հաղորդել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված իրանամետ աշխարհազորայինները թիրախավորել են Ալ-Օմար ռազմաբազան: Այն միջազգային կոալիցիայի ամենամեծ ռազմաբազան է Սիրիայում: Ուշագրավ է, որ այս թիրախավորումն իր տեսակի մեջ առաջինն է վերջին 3 ամսվա ընթացքում:

Դիտարանի տվյալներով՝ Ալ-Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ռազմաբազաի ուղղությամբ իրանամետ աշխարհազորայինները 5 արկեր են արձակել, որոնցից 2-ը պայթել են, իսկ մնացածը՝ ոչ: Այնուհետև միջազգային կոալիցիայի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել նրանց դիրքերին։

Հիշեցնենք, որ դիտարանի տեղեկացմամբ՝ այս ռամզաբազայի նկատմամբ հարձակում էր իրականացվել տարեսկզբին, երբ կիրառվել էր 7-10 հրթիռներ: Հարձակման իրանակացման մեջ կրկին մեղադրվում էին իրանամետ խմբավորումները:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here