Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ամիր Աբդոլլահիանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը փոխանցում է իրանական mehr news լրատվամիջոցը:

Հեռսխոսազրույցի արդյունքում Աբդոլլահիանը շնորհավորել է իսլամական Ֆաթրի տոնի կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս շուտ կիրագործվեն։ Նա շեշտել է նաև երկու երկրների սահմանների բացման անհրաժեշտությունը։

Մատնանշելով Պաղեստինում «սիոնիստական ռեժիմի հանցագործությունները»՝ Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ նախագահելով «Չմիավորման» շարժումը՝ Ադրբեջանը կկարողանա օգտվել նախագահություն հնարավորություններից և կարևոր դեր ունենալ պաղեստինցիների իրավունքների խախտման և արյունահեղության դադարեցման գործում։


Իր հերթին Ջեյհուն Բայրամովը, շնորհավորելով Ֆաթրի տոնը, գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործընթացի կապակցությամբ։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի կորոնավիրուսի շտաբի համապատասխան որոշմամբ՝ ցամաքային սահմանները շուտով կբացվեն։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here