Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը: Կողմերի միջև շփման գծի փոփոխություն չի թույլատրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here