Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգն Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ զրույցում բարձր է գնահատել Բաքվի որոշումը՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու վերաբերյալ:

«Սա մեծ առաջընթաց է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար, որը կարևոր բարեկամ և ռազմավարական գործընկեր է», — Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Հերցոգը:

Նշենք, որ Իսրայելը Բաքվում դեսպանատուն ունի դեռևս 1992 թվականից։ Իսկ անցյալ ամիս Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here