Այսօր ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ:

Իրաքյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Բաղդադում Օսթինը հանդիպելու է Իրաքի վարաչպետ Մուհամմադ Ալ-Սուդանիի հետ:

«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ-Իրաք ռազմավարական գործընկերությունը, քանի որ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», — Twitter-ում գրել է Օսթինը՝ Բաղդադում վայրէջք կատարելիս:

Հաղորդվում է, որ Պենտագոնի ղեկավարը մեկնելու է նաև Էրբիլ՝ հանդիպելու Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարների հետ:

«Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Իրաքի կառավարության հետ ռազմավարական գործընկերությամբ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ցանկանալով մնալ անանուն:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here