Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում շուտով տեղի կունենա «Շառլ Ազնավուրի» անվան այգու բացումը: Այս մասին ասաց Հայֆայի և հյուսիսային շրջանների հոգևոր առաջնորդ Տիրայր Սահակ Հովակիմյանը՝ Region Monitor-ի հետ զրույցում:

Հովակիմյանը հիշեցրել է, որ այդ այգին ներկայումս կրում է «Համայնքների այգի» անվանում, որտեղ էլ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Հայֆայի քաղաքապետարանի որոշումով՝ ապրիլի 2-ին այգին անվանափոխվելու է «Շառլ Ազնավուրի» անվան:

Տիրայր Հովակիմյանը նաև հավելել է, որ Իսրայելում կազմակերպվելու են նաև այլ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին:

Հարցազրույց ամբողջությամբ՝ այստեղ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here