Երեկ՝ ապրիլի 5-ին Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում երկրորդ անգամ բախումներ է ունեցել պաղեստինցիների հետ: Տեղեկությունը հայտնում է Al Arabiya-ն՝ հղում կատարելով ականատեսների խոսքերին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Իսրայելի ոստիկանական ուժերը մուտք են գործել Ալ-Աքսա մզկիթի համալիր և փորձել տարհանել պաղեստինցի հավատացյալներին՝ կիրառելով նռնակներ և ռետինե փաշփուշտներով ատրճանակներ:

Ականատեսները պատմել են, որ հավատացյալներն իրենց հերթին ոստիկանների վրա առարկաներ են նետել: Պաղեստինյան Կարմիր խաչի գրասենյակը հայտնել է, որ բախումների և ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է վեց մարդ:

Նշենք, որ երեկ դարձյալ բախումներ էին տեղի ունեցել Իսրայելի ոստիկանության և հավատացյալների միջև: Ձերբակալվել էր ավել քան 450 պաղեստինցի, որոնցից 397-ն արդեն ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here