ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

«Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է շարունակեին արտաքին գործերի նախարարների մակարդակով, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 12-ից։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here