Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմական տեխնիկան ուղարկվել է Ռուսաստան՝ «պլանային վերանորոգման նպատակով»։ Այդ մասին ասված է խաղաղապահների նոյեմբերի 6-ի տեղեկագրում։

«Ավարտվել է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն ՝ պլանային վերանորոգման համար»,- ասված է տեղեկագրում։

Նշվում է, որ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում փակվել է Շուշիի շրջանում գտնվող 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ:

Խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտին արդեն անվանում են «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»․ «Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»,- նշված է տեղեկագրի մեջ։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here