Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը երեքշաբթի կանչվել է այս երկրի ԱԳՆ, Ֆրանսիայի դիվանագիտական դեպարտամենտի երկու աշխատակից հայտարարվել են պերսոնա նոն գրատա։

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության՝ Բոյյոնը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող և նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության համար։

Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here