Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Չիքովանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական գործընկերության, պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

Անդրադարձ է կատարվել Վրաստանի պաշտպանության ոլորտի զարգացման գործընթացում Թուրքիայի ցուցաբերած զգալի աջակցությանը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here