Ավելի քան 10-ամյա դադարից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս:

Կահիրեում նախատեսվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի և Էրդողանի հանդիպումը: Ավելի ուշ նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Թուրքական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկումների առանցքում լինելու է Գազայի պատերազմը, ինչպես նաև տնտեսական, զբորսաշրջային, էներգետիկ և պաշտպանության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ մտքերի փոխանակում:

Նշենք, որ Եգիպտոսի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել են դեռևս 2013 թվականին, երբ «Մուսուլման եղբայները» իշխանությունից հեռացվեցին:

Միայն անցյալ տարի Կահիրեն և Անկարան առաջին անգամ դեսպաններ էին նշանակել միմյանց մայրաքաղաքներում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here