Թուրքիայի Էրզինջան (պատմական Խարբերդ) նահանգի ոսկու հանքերից մեկում հսկայական սողանք է տեղի ունեցել։ Թուրքական մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով, փլատակների տակ է մնացել առնվազն 9 մարդ, նրանց որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Մենք մոբիլիզացրել ենք՝ ինչ կարողացել ենք AFAD-ի, ժանդարմերիայի, թուրքական զինված ուժերի հետ։ Աշխատում է 400 մարդ և ավելի քան 40 մեքենա։ Հանքավայրի վերևում մեծ զանգված կա։ Սողանքից առաջացած փորվածք կա։ Կարծում ենք՝ 667 աշխատակիցներից 9-ն անհետ կորած են և, հավանաբար, տեղաշարժվող հողի տակ են»,- նշել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նշվում է է, որ սելավատարները փակվել են՝ կանխելու արտահոսած քիմիական թունավոր նյութերի արտահոսքը Եփրատ գետ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here