Անկարայում կայացել է Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Իլյա Դարչիաշվիլիի հանդիպումը:

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիդանը հայտնել է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

«‎Մասնավորապես քննարկեցինք Հարավային Կովկասի շատ երկար ժամանակ շարունակվող խնդիրներից մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցը, կիսվեցինք այդ հարցում մեր ունեցած դիրքորոշումներով, վերահաստատեցինք մեր ցանկությունն ու կառուցողական դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանը պահ առաջ հասնի կայունության»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here