ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: Տեղեկությունը հայտնում է իրանական «IRNA» լրատվամիջոցը:

Սաֆարին հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացումը ռազմավարական նշանակության է համարել և ընդգծել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն արագացնելու անհրաժեշտությունը:

Կոստանյանն իր հերթին ողջունել է Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում իրանական ընկերությունների մասնակցությունը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here