Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Տեղեկությունը փոխանցում է իրանական IRNA լրատվամիջոցը:

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանման անհրաժեշտությունը։

Աջակցություն հայտնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ Ռայիսին ընդգծել է Կովկասում ռազմավարական անվտանգություն երաշխավորելու և կարմիր գծերը պահպանելու հարցում Իրանի կամքն ու պատրաստակամությունը։

«Խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանում օտարների ներկայությանը մենք համաձայն չենք և վստահ ենք նրանց ներկայությունը ոչ միայն խնդիր չի լուծելու, այլև տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների համար ավելի մեծ խնդրի է վերածվելու»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Ռայիսին շեշտել է նաև հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, համատեղ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Իր հերթին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացիկ վիճակից։

Նա կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը Իրանի աջակցությունը և վերահաստատել Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկայի ու տարանցման ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցում Հայաստանի կամքը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here