Հայաստանն Իրանի  ռազմավարական կարևոր գործընկերն է և դարպաս է դեպի ԵԱՏՄ շուկաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի տեղակալ Դավուդ Մանզուրին՝ X-ում գրառում կատարելով:

Իրանի նախագահը տեղակալը նաև նշել է, որ 21 հոդվածից բաղկացած համագործակցության հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդի հասցնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստից հետո երկու երկրները հուշագիր են ստորագրել, որը բաղկացած է 21 հոդվածից և առնչվում է 19 ոլորտներին։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here