Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Հեյդարին հայտարարել է, որ Իրանը նախատեսում է փակել ցամաքային 74 կիլոմետրանոց սահմանը Աֆղանստանի հետ:

Հեյդարիի խոսքով՝ սահմանային փակումն իրականացվելու է ինժեներատեխնիկական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք փակել մեր սահմանները և նախատեսում ենք դա անել, բայց դա ուղղված չէ մեր հարևանների դեմ։ Բոլոր երկրների համար սովորական է սեփական նախաձեռնությամբ փակել իրենց սահմանները»,- հավելել է Հեյդարին՝ ընդգծելով, որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել սպառնալ, ոտնձգել կամ զավթել հարևան երկրների տարածքների մի մասը։

Նշենք, որ ավելի վաղ, թալիբների կառավարության խոսնակն արձագանքել էր Իրանի կողմից Իրան-Աֆղանստան սահմանի 74 կիլոմետրանոց հատվածի փակման նախագծին՝ նշելով, որ այս ծրագիրը պետք է իրականացվի երկու երկրների համաձայնությամբ, քանի որ Աֆղանստանը սպառնալիք չէ որևէ երկրի համար։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here