Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն ահազանգում է Ադրբեջանի հերթական կեղծարարության մասին: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել, համաձայն որի՝ այցելել են Արցախի Ամարասի վանք և այն ներկայացրել «ալբանական» ծագման: Այս ամենի հետ մեկտեղ ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է «պատմության կեղծարարությամբ» զբաղվելու մեջ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանի իշխանություններն ինտենսիվորեն Արցախում իրականացնում են մշակութային ցեղասպանություն: Ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկը տեսանյութ էր հրապարակել Ստեփանակերտից, համաձայն որի՝ վանդալիզմի է ենթարկվել Ալեք Մանուկյանի արձանը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here