Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար»: Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը նաև նշել է, որ նախագահական ընտրություններից հետո իր առաջին պաշտոնական այցը կատարել է «եղբայրական Թուրքիա»։

«Սիրելի եղբորս հայտարարությունները Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբում լուրջ ազդակ էին շատերի համար և շատերին հետ պահեցին այս գործին խառնվելուց։ Ադրբեջանում անջատողական ուժերի համար տեղ չկա և երբեք չի լինի: Այսօր թուրք-ադրբեջանական միասնությունը կարևոր գործոն է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև Եվրասիայի համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ելույթի ավարտին Ալիևն Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here