Փետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո Անկարա առաջին պաշտոնական այցից առաջ ադրբեջանական հայտնի քարոզչամիջոցներից մեկը հերթական մեդիակեղծիքին է դիմել։

Մասնավորապես, փետրվարի 18-ին Haqqin.az լրատվամիջոցը և նրա թելեգրամյան ալիքը «Էրդողանի կոշտ հայտարարությունը Հայաստանի և Արևմուտքի հասցեին» վերնագրի ներքո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին են վերագրել իբրև փետրվարի 17-ին կայացած կառավարության նիստից հետո Հայաստանի և Արևմուտքի հասցեին հնչեցված հերթական սպառնալից և մեղադրական հայտարարությունների ալիքը։

Այնինչ, հարկ է նշել, որ փետրվարի 17-ին Թուրքիայի կառավարության նիստ տեղի չի ունեցել, իսկ Էրդողանին վերագրվող ելույթը 2023թ․ նոյեմբերի 20-ի կառավարության նիստից հետո նրա հնչեցրած խոսքն է։

Հետևաբար, հերթական կեղծիքի տարածման եղանակով ադրբեջանական ԶԼՄ-ն գուցե նպատակ է հետապնդել բարենպաստ քարոզչական ֆոն ձևավորել Անկարայում կայանալիք բարձր մակարդակի բանակցություններից և դրանց ընթացքում Հայաստանի և Արևմուտքի դեմ հնարավոր հռետորաբանական հարձակումների համար։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here