Իսրայելցի պաշտոնյաները հերքել են մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե ՀԱՄԱՍ-ի առանցքային առաջնորդներից Յահյա Սինվարը Ռաֆահի ստորգետնյա թունելներով փախչել է Եգիպտոս: Այս մասին գրում է իսրայելական «Channel 12»-ը:

Ավելի վաղ սաուդական «Elaph» լրատվամիջոցը, հղում կատարելով անանուն աղբյուրին, գրել էր, թե ըստ Իսրայելի կառավարության՝ Յահյա Սինվարը և նրա եղբայր Մուհամմադն, ի թիվս այլոց, փախել են Եգիպտոսի Սինայի թերակղզի:

«Մենք չգիտենք այն տեղեկատվությունը, որը հրապարակվել է», — ասել է իսրայելցի անանուն պաշտոնյան:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here