Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլըի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»,– հայտնեցին ՆԳՆ–ից։

Նշենք, որ ավելի վաղ Զեյնալլըն տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում և հայտնել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրեն ձերբակալել և տարել են ոստիկանության բաժանմունք։ Նա նաև նշել էր` ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ Հայաստանն է իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել ու վաղն էլ ռուսական դատարանի առջև է կանգնելու ու կարող է Հայաստանին փոխանցվել։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Քամիլ Զեյնալլըն 44-օրյա պատերազմի ժամանակ դաժանաբար ստանել է հայ անօգնական ծերունուն: Ավելին, այդ սարսափելի կադրերն ակտիվորեն տարածում էին ադրբեջանցի այլ օգտատերներ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here