Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելն առաջին հերթին պետք է ոչնչացնի ՀԱՄԱՍ-ը, հետո միայն հնարավորություն կունենա պատանդներին վերադարձնել իրենց ընտանիքներին:

«Թիրախավորեք ինձ այնքան, ինչքան ուզում եք: Ես չեմ դադարի ճշմարտությունը կրկնել. մենք պետք է հաղթենք ՀԱՄԱՍ-ին և ոչնչացնենք այն: Միայն այս ամենից հետո, Աստծո կամոք, մենք կկարողանանք պատանդներին ազատել և իրենց ընտանիքներին վերադարձնել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ծայրահեղական նախարարը:

Ուշագրավ է, որ նախարարն այս կերպ հակադարձում է իրեն ուղղված համազգային քննադատությանը: Երեկ Սմոտրիչը «Kan» հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Գազայից իսրայելցի պատանդների վերադարձի ապահովումն Իսրայելի գլխավոր առաջնահերթությունը չէ:

Հարցազրույցի ընթացքում Սմոտրիչը պատասխանել է «ոչ» այն հարցին, թե գերիների վերադարձի ապահովումը պետք է լինի Իսրայելի առաջնահերթությունը: Նրա այս մեկնաբանությունը մեծ վրդովվմունք է առաջացրել հասարակության շրջանակներում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here