Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Թբիլիսիի միանալու հնարավորությունը։

«Մենք շատ հստակ դիրքորոշում ունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Մենք պատժամիջոցներ չենք կիրառում, և այս հարցում շատ ամուր փաստարկներ ունենք։ Ավելին, Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար»,- Կոբախիձեի խոսքերը մեջբերում է Վրաստանի հանրային առաջին ալիքը:

Վրաստանի վարչապետը հավելել է, որ Թբիլիսին հաստատակամորեն աջակցում է Ուկրաինային քաղաքականապես և տրամադրում զգալի մարդասիրական օգնություն:

«Մենք վրդովված ենք Վրաստանում երկրորդ ճակատի բացման մասին ուկրաինացի որոշ պաշտոնյաների հայտարարություններից, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի և նախագահի խորհրդականի հայտարարություններից»,- շեշտել է Կոբախիձեն:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here