Այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլըն, ով հայտնի է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում գործած իր վայրագություններով։

Մասնավորապես, պատերազմի ընթացքում համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Զեյնալլըն դանակով կտրում արցախցի տարեց տղամարդու կոկորդը՝ բղավելով «Ալլահ Աքբար»

Զեյնալլըն հայկական լրատվամիջոցների կենտրոնում էր հայտնվել նաև 2020թ հուլիսին տավուշյան դեպքերից հետո Մոսկվայում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային հետապնդումների ժամանակ։ Հայտնի էր դարձել, որ նա համակարգել էր հակահայկական գործողությունները՝ ասելով, որ «կանաչ լույս» է ստացել հենց նախագահ Ալիևից։

«Իմ եղբայրներ, թափեք հայերի արյունը, կտրեք նրանց գլուխները, մեր նախագահը մեզ հետ է»,-նմանատիպ կոչեր էր արել Զեյնալլըն։

Նշենք, որ այսօր Մոսկվայում ձերբակալվելու մասին նախ հայտնել է հենց ինքը մարդասպանը՝ ինստագրամյան իր էջում հրապարակում անելով։
Լուրը հաստատել էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն՝ նշելով, որ Զեյնալլըն ձերբակալվել է Հայաստանի պահանջով։

Քիչ առաջ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլըի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here