Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալըն, ով Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է Զեյնալըի փաստաբան Ալեքբեր Գարաևը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի հանցագործը ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում։ Զեյնալըն ասել էր, որ ՌԴ իրավապահները իրեն հայտնել են, որ Հայաստանի կողմից իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։

ՀՀ ՆԳՆ-ը հաստատել էր, որ ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here