Ադրբեջանի Լենքորան քաղաքում ոստիկանությունը խոչընդոտել է թալիշերեն լեզվին նվիրված միջոցառման անցկացմանը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan TV»-ին:

Միջոցառման մասնակիցներից մեկը նշել է, որ դեռևս 1 ամիս առաջ է նախատեսված եղել անցկացնել թալիշերենին նվիրված միջոցառումը, սակայն ընդամենը մեկ օր առաջ Լենքորանի քաղաքային ոստիկանության վարչությունն առանց որևէ պատճառաբանության խոչընդոտներ էր ստեղծել դրա անցկացման համար:

Ականատեսի խոսքով՝ միջոցառման նպատակն էր նպաստել թալիշերենի զարգացմանն ու գոյատևմանը:

«Բայց մեզ հնարավորություն չտվեցին։ Երբ նման խոչընդոտներ են ստեղծվում ու սպառնում, մարդիկ էլ են վախենում, հետ քաշվում։ Իրենց երկրում ապրող ազգին արգելվում է միջոցառում անցկացնել մայրենի լեզվով։ Ես իրավունք չունե՞մ իմ մայրենի լեզվով միջոցառում անցկացնել»,- ասել է միջոցառման մասնակիցը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here