Այսօր՝ փետվարի 22-ին նշվում է Դուբայում գործող «Ապագայի թանգարանի» երկրորդ տարեդարձը: Ունենալով ավելի քան 2 միլիոն այցելու 172 երկրներից՝ թանգարանը դարձել է նորարարության և ապագայի պատկերացման համաշխարհային կենտրոն:

Անցած երկու տարիների ընթացքում թանգարանը դարձել է նորարարության, կրթության և ապագայի կանխատեսման կենտրոն, ինչպես նաև գիտելիքի և ստեղծագործության միահյուսման կենտրոն: 

Թանգարանը հյուրընկալել է ավելի քան 280 նշանավոր միջոցառումներ՝ ներգրավելով ավելի քան 20,000 մասնակիցների աշխարհի տարբեր երկրներից: 

Ավելի քան 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախարարներ և պաշտոնական պատվիրակություններ Էմիրրություններ կատարած պաշտոնական այցերի ժամանակ  այցելել են «Ապագայի թանգարան»:

Բացի այդ, թանգարանը նաև հյուրընկալել է ավելի քան 370 միջազգային, տարածաշրջանային և տեղական լրատվամիջոցների պատվիրակությունների՝ լուսաբանելու ինչպես Դուբայի, այնպես էլ ԱՄԷ-ի ապագայի տեսլականը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here