Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվելու Սեդաթ Օնալը: Այս մասին գրում է թուրքական պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Հաղորդվել է, որ Սեդաթ Օնալը հանդիսացել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ է նշանակվելու փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը։

Նշենք, որ Սեդաթ Օնալը ծնվել է 1963թ-ին, Թուրքիայի Կայսերի քաղաքում։ 2012-2016թթ.-ին եղել է Հորդանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

2018-2023թթ․ զբաղեցրել է Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնը, իսկ ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2023թ․ փետրվարին։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here