Ստամբուլի Չաղլայանի 1-ին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել թուրք լրագրողներ Էլիֆ Աքգյուլի և Հալուք Քալաֆաթի գործով հերթական դատական նիստը։

Վերջիններս մեղադրվում են «Թուրքիայի Քրեական օրենսգրքի՝ թուրք ժողովրդին կամ թրքությունը հրապարակավ վիրավորելու մասին 301-րդ հոդվածով»՝ 2015, 2018 և 2019 թվականներին իրենց հրապարակումներում Հայոց ցեղասպանությանը անդրադառնալու համար։

Նիստի ընթացքում լրագրողներից էլիֆ Աքգյուլը հանդես է եկել պաշտպանական խոսքով՝ նշելով․ «Հայտնի չէ, թե ինչու եմ ես այսօր դատարանի առաջ կանգնած․ իմ օգտագործած ո՞ր արտահայտությունն է վիրավորանք և ու՞մ է ուղղված։ Եթե դուք նկատի ունեք Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, ապա Հայոց ցեղասպանություն ասելը հանցագործություն չէ»։

Այնուհետև պաշտպանական ելույթով է հանդես եկել լրագրողների փաստաբան Էմինե Օզհասանը, ով օրինակներ է բերել Հայոց ցեղասպանության հարցում խոսքի ազատության վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) որոշումներից։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 9-ին։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here