Այսօր Սպիտակ տան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մըքգարքը կժամանի Իսրայել՝ Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի շրջանակներում: Նա Իսրայել կժամանի Եգիպտոս կատարած այցելությունից հետո:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ կազմակերպության ղեկավար Իսմայիլ Հանիեն նույնպես Կահիրեում էր ընթացող բանակցությունների շրջանակում:

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բեննի Գանցը ևս հայտարարել էր, որ պատանդներին վերադարձնելու ուղղությամբ «նոր ծրագիր առաջ մղելու» համար ջանքեր են գործադրվել, որը առաջընթացի հնարավորություն է ցույց տալիս:

Համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի՝ Վաշինգտոնը հույս է հայտնել ապահովել ժամանակավոր զինադադարի համաձայնություն:

Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է պնդել, որ երկրի զինված ուժերը կշարունակեն պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացել և պատանդներն ազատ չեն արձակվել:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here