Թուրքական ԶԼՄ-ներն ակտիվորեն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ արած համատեղ հայտարարությանը: Թուրքական մամուլում տարածված բոլոր հրապարակումներում հատուկ շեշտադրում է արվում պաշտպանության ոլորտում Ֆրասիայի աջակցությանը Հայաստանին։

Մասնավորապես, լուրերը կրում են «Ֆրանսիան շարունակելու է Հայաստանին զենք մատակարարել», «Ֆրանսիայից Հայաստանին զենքի աջակցության որոշում», «Ֆրանսիան շարունակելու է զենքի աջակցությունը պատերազմ գոռացող Հայաստանին» վերնագրեր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը:

Արարողության օրը Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանին ընդունելու առթիվ Մակրոնը հայերեն գրառում է արել X-ի իր էջում։

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here