Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը, ամփոփել ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և նախանշել հետագա համագործակցության ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել Սև ծովի անվտանգության խնդիրներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում և աշխարհում տիրող անվտանգության բարդ իրավիճակի շուրջ և քննարկել առկա մարտահրավերները լուծելու ուղիները։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here