ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել X-ի իր էջում՝ հրապարակելով համացանցում տարածվող այն տեսանյութը, որտեղ երևում է թե ինչպես են ադրբեջանցի վանդալները պղծում Արցախում գտնվող հայկական գերեզմանները։

Իր գրառման մեջ Մարուքյանը, դիմելով Շառլ Միշելին (Եվրամիության խորհրդի նախագահ ), Էնթոնի Բլինքենին (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորելին (ԵՄ արտաքին գործերի  անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ), Էմանուել Մակրոնին (Ֆրանսիայի նախագահ) և Օլաֆ Շոլցին (Գերմանիայի կանցլեր), գրել է. «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը։ Գուցե դուք գիտե՞ք»։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here