OPEC-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ է տրամադրել

OPEC-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) 50 մլն եվրո վարկ է տրամադրել Հայաստանում «Կանաչ, ներառական և կայուն զարգացման ծրագրին» (Armenia’s Green Inclusive and Sustainable Development Programme): Այս մասին տեղեկացնում է էմիրաթական պետական լրատվամիջոցը:

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել կառավարության ջանքերին՝ խթանելու կլիմայի փոփոխության մեղմացումը և հարմարվողականությունը, բարելավել շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ինչպես նաև խթանել մարդկային կապիտալի զարգացումը և ամրապնդել կառավարումը:

OPEC հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբդուլհամիդ Ալխալիֆայի խոսքով՝ այս ծրագիրը կաջակցի Հայաստանի երկարաժամկետ հավակնություններին և պետական ծրագրերին՝ միևնույն ժամանակ օգնելով հասնել կայուն զարգացման բազմաթիվ նպատակների:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here