10-12-2025 / 03:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում դադարեցնել «Sputnik» լրատվականի գործունեությունը Բաքվում

2022/04/19 15:26
Ադրբեջան, Քաղաքականություն



Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանում բացահայտ դրսևորված հակառուսական տրամադրություններն ու գործողությունները նոր երանգներ են ստանում։ Շուրջ մեկ ամիս շարունակ ադրբեջանական մեդիայում ռուսական «Sputnik» լրատվական գործակալության դեմ տարվող անխոնջ արշավից հետո այս օրերին ընդհուպ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի պատգամավորներն սկսել են հստակ կոչեր անել դադարեցնել «Sputnik-Ադրբեջան»-ի գործունեությունը։

Ադրբեջանի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահիդ Ահմեդովը, ապրիլի 18-ին ադրբեջանական «Moderator.az» լրատվակայքին տված հարցազրույցում պարզապես անհրաժեշտ է համարել Բաքվում «Sputnik»-ի գործունեության դադարեցումը։

«Ուկրաինայում տեղի ունեցածից և այն բանից հետո, երբ Մոսկվայում Մարգարիտա Սիմոնյանը բացահայտ անդաստիարակություն դրսևորեց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության դեմ, չեմ կարող որևէ անուն գտնել այն բանին, որ ոչ միայն նրա ղեկավարած գործակալության գիրքը չի փակվում, այլև նոր շունչ է հաղորդվում դրա գործունեությանը։

Ժամանակին, երբ այս գործակալության աշխատակիցը դիմել է ինձ և մեկնաբանություն է խնդրել, խիստ կերպով հայտնել եմ, որ ես երբեք չեմ խոսի այն գործակալության համար, որի առաքելությունը մինչև վերջ հայտնի չէ և որը ղեկավարում է Մարգարիտա Սիմոնյանի նման Ադրբեջանի թշնամին։ Ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի և կարծում եմ, որ բոլորը պետք է արհամարհեն նման սադրիչ մարդու ղեկավարած մեդիառեսուրսը։ Ուկրաինայում տեղի ունեցածներից և այդ հարցերում Մ․ Սիմոնյանի որդեգրած ֆաշիստական դիրքորոշումից և այն բանից հետո, երբ նա բացահայտ անարգանք, նույնիսկ կասեի անդաստիարակություն դրսևորեց այցով Մոսկվայում գտնվող նախագահ Իլհամ Ալիևի և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հանդեպ, կարելի էր սպասել, որ նման սադրիչ գործակալութունը կվռնդվեր այնտեղ, որտեղից եկել էր։ Սակայն մենք դրա հակառակն ենք տեսնում»,- դժգոհել է պատգամավորը և հավելել.

«Ինչու՞ Մարգարիտա Սիմոնյանին ցույց չեն տալիս դռան ճանապարհը։ Ոչ մի բանից պետք չէ քաշվել։ Դա ամենևին էլ չի կարող գնահատվել որպես որևէ ուկրաիանամետ քայլ, որն արվում է Ադրբեջանում ռուսերենի և Ռուսաստանի դեմ։ Հայտնի են Մ․ Սիմոնյանի անընդունելի քայլերը, և Ադրբեջանում չպետք է տեղ լինի մի գործակալության համար, որի ղեկավարին ատում են բոլորը»։

Օրեր առաջ Ադրբեջանի Մեջլիսի մեկ այլ անկախ պատգամավոր Բահրուզ Մահերամովը նույնպես մտահոգություն էր հայտնել, թե հայազգի Մ․ Սիմոնյանի ղեկավարած «Sputnik» գործակալությունը վերածվել է «ռևանշիստ հայերի բարձրախոսի»։

«Թեև մենք չենք կարող միջամտել որևէ օտարերկրյա լրատվական կառույցի հեռարձակման քաղաքականությանը, մենք իրավունք ունենք պաշտպանել մեր ազգային շահերը տեղեկատվական պատերազմում։ Այս առումով անընդունելի են Սիմոնյանի ակնհայտ սադրիչ գործունեությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը և, որ ամենակարևորն է, պետական ​​ռեսուրսների օգտագործումը նման անարժանապատիվ գործողությունների համար։ Ինչո՞ւ Ադրբեջանը չի դադարեցնում «Sputnik-Ադրբեջան»-ի գործունեությունը»,-հայտարարել էր պատգամավորը։

Մահերամովը կարծիք էր հայտնել, որ նախ պետք է իրենց մտահոգությունը փոխանցեն իրենց դաշնակից ռուսական կողմին, ապա դադարեցնեն «Sputnik-Ադրբեջան»-ի գործունեությունն առնվազն քանի դեռ Մ․Սիմոնյանը չի հեռացվել գործակալության ղեկավարի պաշտոնից։

«Sputnik-Ադրբեջանի գործունեությունը պետք է դադարեցվի։ Մասնավորապես, պետք է հաշվի առնել, որ «Sputnik-Ադրբեջան»-ն սպառնալիք է տարածաշրջանում առողջ տեղեկատվական միջավայրի համար այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվում են, իսկ խաղաղության պայմանագրի հույսերն աճում են»,-ընդգծել էր ադրբեջանցի պատգամավորը։

Նշենք, որ դեռևս այս տարվա մարտ ամսին, երբ Ռուսաստանում արգելափակվել էր ադրբեջանական այնպիսի քարոզչական լրատվականների հասանելիությունը, ինչպիսիք էին «Haqqin.az»-ը, «Minval.az»-ը, «Oxu.az»-ը և այլն, Բաքվում սկսել էին ավելի ընդգծված անդրադառնալ «Sputnik» գործակալության և նրա հայազգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի՝ այսպես կոչված «հայամետ» և «Ադրբեջանի ազգային շահերին հակասող» գործունեությանը։ Այս օրերին, սակայն, երբ հնչում են այս հայտարարությունները,  ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում է «Sputnik-Ադրբեջան»-ի նորանշանակ ղեկավարը՝ Վիտալի Դենիսովը։ Օրերս «Haqqin.az»-ը «Ռուսական հետախուզության գնդապետ Դենիսովը Բաքվում գործարկել է «Sputnik»-ը» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով «Sputnik»-ի ադրբեջանական ծառայության ղեկավարի պաշտոնից Ազիզ Ալիևի ազատմանը և նրա փոխարեն Վիտալի Դենիսովի նշանակմանը, գրել է, թե վերջինիս պաշտոնն ստանձնելու առաջին օրվանից արգելել է քննադատական բնույթի նյութեր հրապարակել Հայաստանում և Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ սահմանափակելով ադրբեջանցի լրագրողների ստեղծագործական հնարավորությունները։ Ադրբեջանական քարոզչական կայքի ընգծմամբ՝ Դենիսովը որպես խմբագրության աշխատանքի հիմնական ուղղություններ է առանձնացրել Ադրբեջանում կյանքի ամենախնդրահարույց կողմերի լուսաբանումը, սոցիալական խնդիրների ընդգծումը և այլն։ Այս հոդվածում Դենիսովը լրագրողից ավելի շատ ներկայացվել է որպես ռուսական հատուկ ծառայությունների գնդապետ, որը ռազմավարական հանձնարարություններ է կատարել Հարավային Օսիայում։

Նախորդ Լուրը

Էրդողանը պատրաստվում է զրուցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու

Հաջորդ Lուրը

Լիբանանում հրդեհ է բռնկվել. Կա 3 զոհ, 2 վիրավոր. (տեսանյութ)

Այլ Լուրեր

Հայաստան

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Գերմանիայի նախագահի հանդիպումը

09/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանին անհանգստացրել է «ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը

09/12/2025
Թուրքիա

ՆԱՏՕ-ի երկրները խնդրում են ինձ օգնել լուծել Էրդողանի հետ տարաձայնությունները․ Թրամփ

09/12/2025
Հաջորդ Lուրը

Լիբանանում հրդեհ է բռնկվել. Կա 3 զոհ, 2 վիրավոր. (տեսանյութ)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ներկայացվել է  #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը

09/12/2025

Վրաստանի պետական ​​համալսարաններում մագիստրոսական ծրագրերը կլինեն անվճար

09/12/2025

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Գերմանիայի նախագահի հանդիպումը

09/12/2025

Կարծում եմ՝ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել. Թրամփ

09/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)