16-07-2025 / 03:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի փորձագետի բացահայտումը. Ադրբեջանական դասագրքերում քարոզվում է հայերին կացնով սպանելը

2022/10/25 14:46
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Իրանական ISNA լրատվական կայքում հրապարակվել է միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանի «Ադրբեջանական դասագրքերում սուտ ու կեղծիքի առկայությունը» վերնագրով հոդվածը։

Հոդվածում նշվել է, որ Ադրբեջանում սերնդի դաստիարակությունն իրականացվում է կեղծ ու շփոթեցնող բովանդակություն ունեցող դասագրքերով:

Region Monitor-ը ներկայացնում է հոդվածի կարևոր հատվածները ստորև.

Նախ նշվել է, որ Իրանի ուշադրության պակասի և Թուրքիայի ու «Սիոնիստական ռեժիմի» մշակութային ու քաղաքական մեծածավալ գործունեության հետևանքով հակաիրանական բնույթի անհիմն բազում նյութեր են հրապարակվել ադրբեջանական դասագրքերում:

Մասնավորապես պատմական փաստերի խեղաթյուրումը, Իրանում էթնիկ պատկանելություն հրահրելու փորձերը, իրանական գրական ստեղծագործությունների բռնագրավումը, ռասիստական, հակաիրանական, հակահայկական հասկացությունների փոխանցումը Բաքվում կազմված դասագրքերի հիմնական բովանդակության մաս են կազմում։

Այս համատեքստում Ադրբեջանում երեխան մեծանում է այն մտածելակերպով, որ Իրանը և Հայաստանը նրա ամենամեծ թշնամիներն են, և որ թույլատրելի է նրանց ոչնչացնել և դիմակայել ցանկացած միջոցներով։

Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական դասագրքերում ընդգրկված պատմական խեղաթյուրման և ատելության մի քանի դեպքեր.


1․ Ադրբեջանի դասագրքերում ասվում է, որ հարյուրավոր տարիներ առաջ Ադրբեջան անունով երկիր է եղել, որը ներառում է Արդաբիլն ու Թավրիզը, և իրանցիները ներխուժել են այս երկիր, իսկ Թուրքմենչայի պայմանագրով այս երևակայական երկիրը բաժանվել է երկու մասի, որի մի մասը անցել է Իրանին։ Բաքվի իշխանությունները Իրանի այս հատվածի համար օգտագործում են Հարավային Ադրբեջան կեղծ եզրույթը։

2․ Բաքվի կառավարության դասագրքերում տարածքային պահանջներ են ներկայացվում Իրանի մի քանի շրջանների նկատմամբ, և նույնիսկ Մազանդարան և Գիլան նահանգներն ընդգրկված են Ադրբեջանի կազմում։

3․ Ադրբեջանի 11-րդ դասարանի պատմության գրքում ասվում է, որ գոյություն է ունեցել անկախ Ադրբեջան պետություն, որը Թուրքմենչայի համաձայնագրից հետո օկուպացվել է Իրանի և Ռուսաստանի կողմից և բաժանվել երկու մասի։

4․ Իրանի բազմաթիվ դինաստիաների և թագավորների իրանական իսկությունը կասկածի տակ է դրվում, ինչը Ադրբեջանում և Թուրքիայում պատմական խեղաթյուրման և կեղծիքի մշտական գործելաոճից է:

5․ Ադրբեջանական դասագրքերում առավել տարածված են Հայաստանի և հայերի դեմ խեղաթյուրումները և ատելության խոսքը։ Օրինակ՝ չորրորդ դասարանի դասագրքում նշվում է, որ հային պետք է սպանել՝ կացնով հարվածելով նրա գլխին։

6.Իրանի գրականության ներկայացուցիչներից ոմանք, ովքեր ծնվել են Ատրպատականում ներկայացված են որպես ադրբեջանցիներ։

7․ Հրապարակվում են կեղծ պատմաաշխարհագարական քարտեզներ։

8․ Ադրբեջանում որոշ ուսուցիչներ համակարգված կերպով այլ երկրների դեմ ատելության խոսք են տարածում։

Նախորդ Լուրը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Ո՞վքեր են Լիբանանի նախագահի թեկնածուները

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

15/07/2025
Թուրքիա

Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/07/2025
Ադրբեջան

Etihad Airways-ը մեկնարկում է Երևան-Աբու Դաբի երթուղին. չվերթները կսկսվեն 2026 թվականի մարտից

15/07/2025
Հաջորդ Lուրը

Ո՞վքեր են Լիբանանի նախագահի թեկնածուները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան

15/07/2025

Իրանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

15/07/2025

ԱՄՆ-ն Թուրքիայի հարևանությամբ 4 ռազմաբազա կհիմնի

15/07/2025

Etihad Airways-ը մեկնարկում է Երևան-Աբու Դաբի երթուղին. չվերթները կսկսվեն 2026 թվականի մարտից

15/07/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)