03-02-2026 / 23:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞րն է Իրան-Չինաստան հարաբերություններում առաջացած լարվածության պատճառը․ պարզաբանում է իրանագետը

2022/12/19 12:52
Իրան, Տեսակետ, Քաղաքականություն

Չինաստանը արաբ-իրանական վեճի կենտրոնում է հայտնվել Սի Ցզինպինի՝ Սաուդյան Արաբիա այցելությունից հետո։ Նման տեսակետ է հայտնել իրանագետ Էդվարդ Բերուջանյանը՝ Region Monitor-ի հետ զրույցում:

Իրանագետը հիշեցրել է, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո Պեկինը համատեղ հակասական հայտարարություն է տարածել արաբական երկրների հետ, որոնք, ի թիվս այլ հարցերի, առնչվում են Պարսից ծոցում Իրանի երեք վիճելի կղզիներին:

«Համատեղ հայտարարությունը պարունակում է մի քանի կետեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են Իրանի ներքին գործերին, նրա միջուկային ծրագրին և տարածաշրջանային գործունեությանը»,-նշել է Բերուջանյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում Թեհրան-Պեկին հարաբերություններում նկատվող հակասությունները։

Փորձագետի կարծիքով՝ իրանական կողմին առավել հուզող հարցը վերաբերում էր Պարսից ծոցի Աբու Մուսա, Փոքր և Մեծ Թոմբ կղզիների վերաբերյալ արած դիրքորոշումներին, որտեղ արծարծվել էր կղզիների պատկանելիության հարցը և աջակցություն է հայտնել ԱՄԷ-ի դիվանագիտական ​​նախաձեռնությանը՝ կղզիների շուրջ տևական վեճի «խաղաղ լուծման» համար։

«Զարմանալի չէ, որ համատեղ հայտարությունից հետո Իրանում ՉԺՀ դեսպանին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ երեք կղզիները Իրանի տարածքի անբաժանելի մասն են»,-նկատեց իրանագետը։

Խոսելով Պարսից ծոցի այս երեք կղզիների պատկանելիության մասին՝ Բերուջանյանը նշել է․ «Այս կղզիները 1971 թվականից ի վեր վերահսկվում են Իրանի կողմից, սակայն Արաբական Միացյալ Էմիրությունները դրանք համարում է իր տարածքի մի մասը։ Կղզիների պատականելիության խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ 1971թ․ բրիտանացիները դուրս բերեցին իրենց զինված ուժերը Պարսից ծոցից, իսկ Իրանի շահական նավատորմը շտապեց իր ռազմական ներկայությունը հաստատել երեք կղզիներում։ Էմիրությունների ղեկավարներն այն ժամանակվանից պնդում են, որ կղզիները պատկանում են իրենց՝ ստանալով արաբական պետությունների աջակցությունը: Իրանն էլ իր հերթին պարբերաբար հերքում է այս կոչերը՝ պնդելով, որ երեք կղզիները պատմականորեն իրեն են պատկանել և միայն 1903 թվականին են անցել բրիտանական վերահսկողության տակ։ Բացի այդ, իրավիճակը հավելյալ սրում է նաև այն հանգամանքը, որ Աբու Մուսա շրջանում նավթի մեծ պաշարներ են հայտնաբերվել»։

Իրանագետը շարունակել է՝ ավելացնելով, որ Սի Ցզինպինի՝ Սաուդյան Արաբիա այցից չորս օր անց Պեկինը փորձել է փարատել Թեհրանի մտահոգությունները՝ կազմակերպելով Չինաստանի փոխվարչապետ Հու Չունհուայի գլխավորած առևտրատնտեսական պատվիրակության այցը Թեհրան՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման նպատակով:

«Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Չինաստանի փոխվարչապետը վստահեցրել է, որ Չինաստանի իշխանությունները դեմ են Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությանը և պաշտպանում են Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Չունհուային կրկին ընդգծեց, որ Չինաստանը կշարունակի ամրապնդել և խորացնել հարաբերություններն Իրանի հետ՝ անկախ տարածաշրջանային և միջազգային զարգացումներից»,- հավելել է Բերուջանյանը:

Փորձագետի կարծիքով՝ տարածքային ամբողջականությունը հարգելու մասին խոսքերն, ըստ երևույթին, ուղղված էին իրանական լսարանի այն հատվածին, որը վրդովված էր Սի Ցզինպինի Սաուդյան Արաբիա այցի արդյունքներից։

«Չունհուայի գլխավորած պատվիրակության այցից հետո Իրանի նավթի նախարարը հայտարարեց Չինաստանի հետ նավթի և գազի հանքավայրերի համատեղ շահագործման վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման մասին, որը փաստում է, որ չինական պատվիրակության այցն Իրան կարելի է դրական գնահատել»,- եզրափակել է իրանագետը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանն արդեն ութերորդ օրը փակ է պահում Լաչինի միջանցքը․ Փաշինյան

Հաջորդ Lուրը

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած ադրբեջանցիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026
Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած ադրբեջանցիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)