04-02-2026 / 00:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր իրադարձություններ տարածաշրջանում. փորձագետը վերջին զարգացումների մասին

2023/04/25 11:26
Ադրբեջան

Լաչինի միջանցքի նոր երթուղում սահմանային անցակետ տեղակայելու Ադրբեջանի փորձը լրջագույն խնդիր է նաև Ռուսաստանի համար։

Ադրբեջան-Հայաստան, արցախյան հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում արևմտյան հարթակների հետ մրցապայքարում ռուսական կողմի առանցքային շեշտադրումը պայմանական «նոյեմբերի 9-ի» եռակողմ ձևաչափի շեշտադրում-առաջմղումն է՝ որպես այլընտրանք չունեցող հարթակ։

Հետևաբար, եթե ռուսական կողմն ունակ չէ այդ ձևաչափի առանցքային փաստաթղթի՝ հրադադարի եռակողմ հայտարարության առանձին դրույթների պահպանումն ապահովել, ապա ինչպե՞ս է կարողանալու ընդհանրապես արդյունավետ միջնորդություն իրականացնել։ Ուստի, Բաքվի նման՝ գուցե նաև նպատակային քայլն ակնհայտորեն նաև Մոսկվայի տարածաշրջանային դերակատարման հարցում ռևիզիոնիզմի միտումներ, հետևաբար նաև արտատարածաշրջանային ուղերձներ է պարունակում։

Վերոնշյալի համատեքստում, ստեղծված իրավիճակը միանշանակորեն բխում է Ռուսաստանի արևմտյան հակառակորդների շահերից։ Ուստի, կանխատեսելի է, որ վերջինների գործողությունների տրամաբանությունը ամրապնդվելու է ոչ թե Ադրբեջանին զսպելու, այլ Ռուսաստանի անկարողությունն ի ցույց դնելու քաղաքական ուղեգծի տիրույթում։ Ճիշտ նույն՝ որևէ առարկայական արդյունքից զուրկ տրամաբանությունն էր ավելի քան 4 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակման հարցում։

Ստեղծված բարդագույն իրավիճակում Երևանի և Ստեփանակերտի վարքագծերն էլ չափազանց կարևոր են։ Նախ և առաջ դրանք պետք է լինեն առավելագույնս ներդաշնակ, փոխլրացնող, բազմավեկտոր։ Օրակարգում պետք է լինեն գործողությունների մի քանի սցենարներ՝ ռուսական ձևաչափին աջակցությունից մինչև այլ մարտավարական քայլերի՝ միջազգային կառույցների, գործընկեր պետությունների հնարավորությունների առաջմղման հավանականությամբ։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ. ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին

Հաջորդ Lուրը

Ամեն տարի մասնակցելու ենք Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողությանը. քուրդ գործիչ (լուսանկար)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան

02/02/2026
Ադրբեջան

Փոթիի և Բաքվի նավահանգիստների միջև գործարկվել է հատուկ բլոկ-գնացք

30/01/2026
Հաջորդ Lուրը

Ամեն տարի մասնակցելու ենք Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված արարողությանը. քուրդ գործիչ (լուսանկար)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)