18-05-2025 / 01:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հստակ որոշում կա Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու վերաբերյալ․ Դավիթ Իշխանյան

2023/08/30 15:31
Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Պաշտոնական Ստեփանակերտը հստակ դիրքորոշում ունի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, չօգտագործելու վերաբերյալ։

Օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ հավելելով, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ-պոստը, ինչպես նաև ՆԳՆ պարեկային հսկողության համապատասխան կետը:

«Անշուշտ պետական մեր համապատասխան կառույցները տվել են իրենց համապատասխան ցուցումները»,-համոզմունք հայտնեց Իշխանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռնատարներ ուղարկելով հերթական սադրիչ քայլն է կատարել, փորձելով աշխարհին ցույց տալ,որ Արցախում հումանիտար ճգնաժամը ներքին խնդիր է:

«Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, որով թե հումանիտար բեռներ,թե ընդհանրապես Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի և ապահովվի. սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական կողմի թեզին, ապա դա նորույթ չէ․ այն նվազագույնը երեք շաբաթվա պատմություն ունի, երբ ադրբեջանական կողմն արևմտյան ու ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ առաջարկը ներկայացնելով հանդերձ՝ նաև իրականություն դարձնել: Երեկվա քայլն ադրբեջանական կողմից մեզ համար անընդունելի է»,-մանրամասնեց Արցախի ԱԺ նախագահը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Ստեփանակերտից Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը: «Միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն և հնարավորություն է: Մոտ 30 տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Ստեփանակերտում գործում է որպես առանձին միավոր՝ ուղիղ  ենթակայությամբ Ժնևին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո մինչ այսօր բոլոր ջանքերն ուղղել է ԿԽՄԿ-ի գրասենյակը Ստեփանակերտից, Արցախի Հանրապետությունից դուրս բերելուն»,-հավելեց Իշխանյանը։

Նախորդ Լուրը

ՀՀ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Հաջորդ Lուրը

Արցախն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից. Արցախի նախագահը` Փարիզի քաղաքապետին

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025
Ադրբեջան

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025
Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Հաջորդ Lուրը

Արցախն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից. Արցախի նախագահը` Փարիզի քաղաքապետին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ստամբուլում ՌԴ-Ուկրանիա բանակցություններն ավարտվել են

16/05/2025

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

16/05/2025

ԵՄ-ն Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում է ակնկալում

16/05/2025

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ կունենա Երևանի և Բաքվի հետ

16/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)